Գլխավոր Ավելին

Համալսարանական բժիշկը վերապատրաստվել է աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկները շարունակում են ակտիվորեն մասնակցել միջազգային վերապատրաստման ծրագրերի, գիտաժողովների և փորձի փոխանակման այլ միջոցառումների։

ԼՕՌ կլինիկայի բժիշկ Հայկ Ղազարյանը գրեթե մեկ ամիս վերապատրաստվել է Լոս Անջելեսի UCLA կլինիկայի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմուքում՝ քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատությունների գծով։

Համալսարանական բժիշկը մասնակցել է վիրահատությունների, հիվանդների հետազոտման՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և փորձ, տիրապետելով վիրահատական նոր մեթոդների և ձևավորելով բազմաթիվ կապեր հետագա համագործակցության համար։

UCLA-ն աշխարհի լավագույն 10 հիվանդանոցներից է: Տեխնիկական հագեցավածության առումով առաջատարներից է։ Բժշկի խոսքով` օտարերկրացի գործընկերներին հետաքրքրել է Հայաստանը, մեզ մոտ առկա պայմանները և ցանկություն են հայտնել հնարավորության դեպքում այցելել՝ տեղում էնդոսկոպիկ վիրահատություններ կատարելու համար։

×
facebook sharing button facebook